Jump to content

Նաիրա Խուդավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաիրա Խուդավերդյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1960(1960-11-24) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1983)
Մասնագիտությունուռուցքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

Նաիրա Վլադիմիրի Խուդավերդյան (նոյեմբերի 24, 1960(1960-11-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան, քիմիաթերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1998):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրա Խուդավերդյանը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 24-ին, Երևանում։ 1983 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1985 թվականից աշխատում է Երևանի հակաուռուցքային դիսպանսերում։

Աշխատանքները վերաբերում են քիմիաբուժության բնագավառում ուռուցքային բջիջների աճը կասեցնող (ցիտեստատիկ) պատրաստուկների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությանը։ Առաջարկել է կաթնագեղձի քաղցկեղի ճյուղավորումների և կրկնությունների հաճախականությունը կանխորոշող գործոնների գնահատման եղանակ[1][2]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ հակաուռուցքային միության անդամ (1995)
  • Сравнительное исследование влияния цитостатических препаратов при экспериментальной химиотерапии: Дис. ... д-ра мед. наук по спец.: ԺԴ.00.08 - Онкология. Худавердян Наира Владимировна, Ереван, 1998.
  • Ցիտոստատիկ դեղամիջոցների համեմատական ազդեցության պարզաբանումը փորձարարական քիմիաթերապիայում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Նաիրա Խուդավերդյան». www.med-practic.com. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաիրա Խուդավերդյան» հոդվածին։